Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի նոր գործողությունները մեծացնում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականությունը:
Թեև ռուսական խաղաղապահ ուժերը կոչված էին կանխել ռազմական սրացումը Լեռնային Ղարաբաղում, սակայն նրանց ներկայությունը որևէ կերպ չխոչընդոտեց նոր պատերազմի բռնկումը՝ շատերն այսպես են մտածում Երևանում:
Հայաստանում բազմաթիվ մարդիկ մեղադրում են ռուսական զորքերին անգործության մեջ՝ չկարողացան կանխել ռազմական հարձակումը և վերջ տալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Արդյունքում՝ բազմաթիվ հայերի կասկածի տակ են դնում, որ Մոսկվան Երևանի դաշնակիցն է:
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց․ «Եթե ռուսները մեր դաշնակիցներն են, եթե նրանք պարտավորվել են օգնել մեզ, եթե մենք նույն, այդ թվում՝ անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունների (օրինակ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) անդամներ ենք, ապա ինչո՞ւ չօգնեցին մեզ»։
Կարդացեք նաև
Պատմականորեն՝ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները լավ են եղել, և վերլուծաբանները սովորաբար նշում էին, որ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի անդամ է: Սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է հավասարակշռված հարաբերություններ հաստատել Կրեմլի հետ՝ սպառնալով հեռանալ Ռուսաստանից և մերձենալ Արևմուտքին:
Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական գործողությունների նախօրեին Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն «Ամերիկայի ձայնին» մանրամասնեց Կրեմլի նկատմամբ առկա անվստահության պատճառները. «Պատերազմը և դրա հետևանքները ապացուցեցին, որ անվտանգության կառուցվածքը, որ գործում էր Հարավային Կովկասում, Հայաստանում և նրա շրջակայքում, կայուն չէր։ Համոզված չենք, որ այն կարող է պաշտպանել Հայաստանը: Այս պահին Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում