Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Մելիքյան. Ադրբեջանի խնդիրն Արցախը չէ, Հայաստանի կապիտուլյացիան է. «Ա1+»

Սեպտեմբեր 21,2023 00:26

«Ա1+» – «Այս սպանդի համար կա երեք պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունները և նրանց վարած քաղաքականությունը, երկրորդը՝ Ռուսաստանի իշխանություններն ու նրանց վարած քաղաքականությունը և Ադրբեջանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային դիմակայության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով անցած մեկ օրում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։

Նա գտնում է, որ Ադրբեջանի համար արցախյան խնդիր չկա, կա հայկական Հայաստանի խնդիր, որի մեջ էլ դիտարկում Արցախի խնդիրը։ «Պայքարը Հայաստանի դեմ ներառում է Արցախի հարցը։ Ադրբեջանի խնդիրը Արցախը չէ, Հայաստանի կապիտուլյացիան է։ Խնդիրը միայն այն է, թե ով պետք է պատասխան կրի Արցախը հանձնելու համար»,- հավելեց Գ․Մելիքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930