Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ցավակցություն է հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ:
«Հավերժ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ովքեր, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա վերցրեցին հանուն տարածաշրջանի խաղաղության։
Այն սեւ անշնորհակալ վերաբերմունքը, որով անբարեխիղճները փորձեցին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:
2022 թվականի սկզբին Երեւանն ուներ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, որոնք քաղաքական եւ գործնական ճանապարհային քարտեզ էին, թե ինչպես խաղաղ, փոխադարձ հարգանքով եւ հիմնովին կառուցել կյանքը տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Նաեւ գրել է Մարիա Զախարովան։
Կարդացեք նաև
«Երեւանը նախընտրեց ոչ թե իրականացնել այն, ինչի տակ ստորագրել էր, այլ երջանկություն փնտրել ՆԱՏՕ-ում/ԵՄ-ում։ Հենց Բրյուսելի եւ գլխավոր խորհրդականի՝ Փարիզի միջնորդությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների քառակողմ հանդիպման արդյունքներով, որով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է ճանաչվում։ Ընդ որում, տեքստում ոչ մի խոսք չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների եւ անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։
Դա Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումն էր։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանություններն այդպես արեցին, ինչո՞ւ Փարիզն ու Բրյուսելը դրան դրդեցին պաշտոնական Երեւանին․ այս հարցերը պետք է ուղղել նրանց»,-գրել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ