Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո իրավիճակը հանկարծակի լարվեց եւ սկսեցին բախումներ: Ցուցարարները հունից դուրս էին եկել, ոստիկաններին հորդորում էին միանալ իրենց. «Երեխա եք չէ՞ պահում, մարդկանց էնտեղ կոտորում են, ընտանիք է ոչնչացել, ինչի՞ց եք խաբար: Հրաման եք կատարում, Նիկոլ եք պահում: Մենակ պարգեւավճարի տե՞րն եք»:
Ոստիկանների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցան բախումներ: Ցուցարարները շշեր սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ եւ քարերով հարվածել կառավարության շենքին, ձվեր նետել կառավարության շենքի պատուհաններին: Ոստիկանները սկսեցին մահակներով հարվածել վահաններին, հետո անցան բռունցքներին ու հարվածներին:
«Հանեք դուրս սաղին, ձերբակալե՛ք»,- եղավ հրաման ոստիկաններից ու բիրտ ուժ կիրառելով, քաղաքացիներին գետնին տապալելով՝ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել:
Կարդացեք նաև
Ոստիկանները զգուշացրեցին, որ անկարգությունները չդադարեցնելու դեպքում կկիրառեն հատուկ միջոցներ. «Դադարեցրե՛ք ապօրինի գործողությունները, հեռացե՛ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ