Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում հայերի էթնիկ զտման հիմքեր չեն տեսնում:
«Առայժմ հիմքեր չկան խոսելու էթնիկ զտումների մասին: Եվ դրա համար կան ուղղակի շփումներ, որոնց ընթացքում մենք մեր հնարավոր մտահոգությունն ենք հայտնում»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքի հետ զրույցում:
Ըստ Պեսկովի՝ իրենք լսել են Բաքվի հայտարարությունն այն մասին, որ «իրենց թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, և որ իրենք չեն աշխատում քաղաքացիական թիրախների վրա»: «Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա այդպես է»:
Պեսկովը նշել է, որ իրենք ուշիուշով հետևում են իրավիճակին: «Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվի»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ