«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Մալյանի հոդվածը՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ… քաղաքական … հայացքներով … պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք … քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։ Հոդված 329: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։
Դեռ անցյալ տարի ես զգուշացնում էի, որ այս հոդվածը որպես «զապաս» են պահել՝ լարված վիճակում օգտագործելու ու իշխանության քննադատներին մեկուսացնելու համար։ Ահա խնդրեմ։
Հ․Գ. Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։