Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյի (Եվրախորհրդարանի պատգամավոր (Հինգ Աստղ) ելույթը Իտալիայի Սենատում (19.09.2023)
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռմբակոծությունների ցնցող պատկերները հայտարարված ագրեսիայի լուրն են։
Ամիսներ շարունակ ես դատապարտում եմ Լաչինի հանցավոր շրջափակումը և ադրբեջանական նոր էսկալացիայի ռիսկերը՝ ուղղված տարածաշրջանի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը։
Այսօրվա ողբերգական փաստերը ապացուցում են Բաքվի բռնարար և էսքպանսիոնիստական մտադրությունները։ Ավելի քան 120,000 էթնիկ հայեր Արցախում կանգնած են սեփական տներից վտարվելու վտանգի առաջ։ Մտավախություն կա նաև Հայաստանի հարավի նկատմամբ ագրեսիայի հավանակությունը։
Կարդացեք նաև
Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ սանկցիաներ ընդունելով Բաքվի դեմ՝ ռեժիմին ստիպելու հենց հիմա դադարեցնել այս բիրտ ներխուժումը։ Եթե ականջալուր լինեին իմ և 51 գործընկեր պատգամավորների համատեղ նամակին, գուցե հնարավոր լիներ խուսափել այս ամենից։
Բաքուն հայտարարել է, որ նախապես տեղեկացրել էր Մոսկվային մոտալուտ հարձակման մասին, ինչը նշանակում է, որ Կրեմլը ոչինչ չի արել հարձակումը կանխելու համար, և որ դա նրանց հանցակից է դարձնում նաև այս հանցագործությանը՝ նրանք հերթական անգամ դանակահարել են հայերին թիկունքից:
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ