Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է

Սեպտեմբեր 20,2023 21:40

Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցի ժամանակ վնասվածքներ ստացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի առողջական վիճակը պարզելու նպատակով Aravot.am-ը դիմեց պատգամավորի որդուն՝ Տարոն Մանուկյանին:

«Հայրիկի հետ շատ լուրջ բան չկա՝ քթի կոտրվածք է, միջնապատն էլ թեք էր, դրա համար վիրահատական միջամտության կարիք առաջացավ, վիրահատության ժամանակ կռճիկից ոսկոր են վերցրել միջնապատի ոսկորի տեղը լրացնելու համար, վիրահատությունը նորմալ է անցել: Հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ զուտ վարակներից խուսափելու նպատակով»,-հայտնեց պատգամավորի որդին:

Տարոն Մանուկյանի խոսքով, վաղն արդեն Գեղամ Մանուկյանին կտեղափոխեն հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցեղասպան գործողությունների դեմ, կայացած բողոքի ցույցի ժամանակ, ոստիկանների գործողությունների հետևանքով վիրավորվել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։   Պատգամավորներին բուժօգնություն էին ցուցաբերել «շտապ օգնության» բժիշկները, ապա տեղափոխել՝ հիվանդանոց։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930