Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Երեկ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություն ենք ունեցել, երկու հարցում ունենք փոխըմբռնում: Առաջինը՝ ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու ու առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, պայքարը կհասցնի ավարտին, այն կկոչվի Ազգային կոմիտե:
Երկրորդը՝ մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը: Խորհրդարանական ընդդիմությունը այդ ծրագրի շրջանակներում օգնելու է նաեւ ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթացով: Բոլորն ասում են՝ ամեն ինչ վերջացել է, արդեն ուշ է, ուշ չի, ժողովո՛ւրդ, եթե ուշացնեք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու: Մի կոտրվեք, պետք է շարունակենք պայքարը, երբեք ուշ չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ