Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր զինվորականները, ոստիկանները, ԱԱԾ ծառայողները պետք է միանան մեր շարքերին, այստեղ լուծվում է մեր երկրի ապագայի հարցը». Չալաբյան

Սեպտեմբեր 20,2023 20:45

Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը իր ելույթում ասաց. «Երկու իրողություն կա, որոնք աշխատում են մեր դեմ, մեկը աշխարհաքաղաքական իրողությունն է: Այն կայանում է նրանում, որ տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահից սկսած, ինչ ՌԴ-ն խառնվել է ուկրաինական պատերազմի մեջ, նա սկսել է այս տարածաշրջանում նահանջ ապրել: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետեւ ՌԴ-ն հանդիսանում էր Արցախի մեր ժողովրդի առնվազն երաշխավորներից մեկը, չկատարեց որպես երաշխավոր իր պարտականությունը, ձեռքերը լվաց Արցախից: Երկրորդ իրողությունը իշխանությունն է, որ ունեք Հայաստանում, այս իշխանությունը եկել էր՝ Արցախը հանձնելու եւ դա ամեն օր դառնում է ակնհայտ: Դուք այսօր լսել եք Նիկոլ Փաշինյանի ելույթը, ես ամոթով էի լսում, դա իմ երկրի ղեկավարի ելույթը չէր: Իմ երկրի ղեկավարը կարեկցանքի նույնիսկ խոսք չգտավ Արցախի մեր եղբայրների եւ քույրերի համար, նա ընդամենը փորձեց բացատրել, որ ՀՀ զինված ուժեր այնտեղ չկան: Շատ ավելի լավ կլիներ, որ ներկա լինեին ու պաշտպանեին»:

Չալաբյանի խոսքով՝ այսօր Արցախում խնդիր է դրված Ադրբեջանի դեմ կռված բոլոր հայորդիներին ձերբակալելու, վաղը այդ հարցը այստեղ է էլ է գալու. «Սպառվել է մեր միամտության ժամանակը, թշնամին արդեն հասել է մեր դուռը, վաղը դուռը բացելու է ու մտնելու է ներս: Ոչ մի զսպող բան չկա, բացի ձեզնից»:

Նրա խոսքով՝ ազգակործան այս քաղաքականությունից ազատվելու ճանապարհներ կան, դրանք զուգորդվում են ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ փողոցային պայքարով. «Ի վերջո այս իշխանությունը պետք է ընկրկի այս պայքարի առաջ, որը պետք է լինի անցնցում եւ հետեւողական: Դուք չեք գնալու բռնության, արյան, բայց ամեն օր մի պետական կազմակերպություն պետք է դուրս գա, միանա մեր շարքերին: Ամեն օր զինվորականները, ոստիկանները, ԱԱԾ ծառայողները պետք է միանան  մեր շարքերին, պետք է հասկանան, որ այստեղ լուծվում է մեր երկրի ապագայի հարցը, իրենցից յուրաքանչյուրի ապագայի հարցը: Օր օրի մեր թիվը պետք է ավելանա, մինչեւ այս իշխանությունը կհանձնվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930