Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շարժումը չենք մարել, դա դեմագոգիկ կեղծ հայտարարություն է». Անդրանիկ Թեւանյան

Սեպտեմբեր 20,2023 20:25

«Հանրային լայն զանգվածայնությունը պետք  բերի փոփոխության, իսկ եթե ռադիկալ գործողություն եք ուզում, ես ինքս կողմնակից եմ առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Թե կոնկրետ ինչպես պետք է հասնեն իշխանափոխության, նրա խոսքով՝ անընդհատ մարդկանց պետք է ներգրավեն գործընթացում. «Այն գործողությունները, որ իրականացվում են, մեր բոլորի պարտքն է, մենք անում ենք մաքսիմալ հնարավորը»:

 

Թե ինչու երեկ մարեցին շարժումը՝ հանրահավաքային հին խոսույթով ու ելույթներով՝ Թեւանյանը չընդունեց. «Մենք չենք մարել, դա դեմագոգիկ կեղծ հայտարարություն է, որեւէ մեկը չի վերցրել պատասխանատվություն: Մենք պետք է ժողովրդի հետ լինենք, միացել ենք այդ պրոցեսին, մեր ժողովուրդը ինքը կգնահատի»:

Դիտարկմանը, որ դասադուլի կոչ արեցիք, չարձագանքեցին՝ Թեւանյանը պատասխանեց, որ դա էլ կլինի, մեկ օրվա գործ չի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել