«Ամերիկայի ձայն». «Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը», – այսօր Բրյուսելում կայացած մամլո ասուլիսին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։
Նրա խոսքով՝ Բրյուսելում ակնկալում են, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։ Պիտեր Ստանոն շեշտում է. «Կարևոր է նաև, որ Բաքուն ռազմական գործողությունները որպես պատրվակ չօգտագործի Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման համար»։