Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 19-ին կատարված իրադարձություններով պայմանավորված՝ 4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչերի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածանքով

Սեպտեմբեր 20,2023 18:25

2023թ․սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու, այդպիսի կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ  ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթից բացի, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է համացանցում, սոցիալական ցանցերի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության գործադրման, բռնության արդարացման, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչերի վերաբերյալ 7 քրեական վարույթ։

Մասնավորապես՝  6 քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, քրեական վարույթը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

Բացի այդ, սեպտեմբերի 19-ին Կառավարության շենքի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակից և հարակից տարածքներից ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու բաժին են տեղափոխվել 3 քաղաքացի: Հավաքի մասնակիցներից ևս մեկի ձեռքին ոստիկանության ծառայողները նկատել են մետաղական առարկա, սակայն, վերջինս, օգտվելով հավաքի ժամանակ առաջացած քաշքշոցից, դիմել է փախուստի։

Նշված դեպքերի առթիվ նախաձեռնվել է 4 քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոնշյալ բոլոր 11 քրեական վարույթներով իրականացվում է նախաքննություն։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ ինքնությունները պարզված՝ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։

ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը կիրազեկի քրեական նախաքննության ընթացիկ արդյունքների մասին։

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930