Կառավարության շենքի մոտ ցույց անող երիտասարդները քիչ առաջ փակեցին Ամիրյան փողոցը: Նրանք նստեցին ճանապարհին՝ փակելով այն, ապա նստարաններ բերեցին եւ տեղադրեցին փողոցի կենտրոնում:
Ուսանողները փակեցին նաեւ Նալբանդյան փողոցը:
Հիշեցնենք, որ Արցախի իրավիճակով պայմանավորված, քաղաքացիները առավոտից հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով պաշտպանել Արցախն ու արցախցիներին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արաքս Թադեւոսյանի