«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարդիկ իրենց երեխաների հետ ոտքով փախչում են Ստեփանակերտի օդակայան, փոքր երեխաները լացելով ասում են՝ «չեմ ուզում մեռնեմ», սնունդ չկա, ջեռուցում չկա, դեղորայք չկա։
Հայաստանը, բոլոր ցանկացող արցախահայերի համար, դիվանագիտական կապերով պետք է ապահովի ՀՀ անվտանգ տեղափոխման մեխանիզմով։ Երեխաներին այնտեղ մատաղ անելով մենք Հայաստանի անվտանգության մակարդակը չենք բարձրացնում։ Ադրբեջանի ու Ռուսաստանի ցեղասպան բնույթն աշխարհին ցույց տալու համար այդ երեխաներին այնտեղ մատաղ անելը հանցագործություն է։
Դա պետք էր անել դեռ ամիսներ առաջ, բայց գոնե հիմա անենք դա, փրկենք անմեղ այդ մարդկանց։ Ամեն օր հապաղելը հանցավոր անգործություն է։ Արցախը չպիտի դառնա Դեր Զոր։
Կարդացեք նաև
Հ.Գ. Եվ պետք է հստակ հասկանալ. ո՞վ է խանգարում տեղափոխվել ցանկացող արցախահայերի Հայաստան գալուն` Երևանը, թե՞ Մոսկվան։