Քիչ առաջ կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին մի տարեց տղամարդու: Ըստ ոստիկանների՝ տարեց տղամարդու գրպանում դանակ կար:
Մինչ այդ, տղամարդը մոտեցել էր կառավարության շենքի մոտ իրազեկման ցույց անող ուսանողներին եւ ցանկանում էր բարձրախոսը վերցնել, որ ելույթ ունենա: Երիտասարդները թույլ չտվեցին եւ նրան հեռացրեցին տարածքից:
«Նիկոլը չպետք է լինի»,- ասում էր տղամարդը:
Մոտ մեկ տասնյակ ոստիկաններ հարձակվեցին տղամարդու վրա եւ ձեռքերը ոլորելով՝ նրան տարան: Երբ ցուցարարները ընդվզեցին ու թույլ չէին տալիս տղամարդուն բերման ենթարկել, ոստիկաններից մեկը դանակը պարզեց վերեւ՝ ասելով՝ «Այ սրա համար ենք տանում»:
Կարդացեք նաև
Ցուցարարները շարունակեցին ընդվզել:
«Ում էլ ուզեք տանել՝ երկու հատ էդպիսի դանակ կհանեք գրպանից»,-հայտարարեց մեկ այլ տարեց տղամարդ:
Հիշեցնենք, ՀՀ կառավարության շենքի մոտ՝ քաղաքացիների ցույցը՝ ի պաշտպանություն Արցախի, շարունակվում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ