Ձեր ուշադրությունն ենք ներկայացնում երեկվա և այսօր լուսաբացի դրությամբ ադրբեջանական հարձակման և առաջխաղացման հիմնական ուղղությունները (կանաչով)։
Պաշտպանության բանակի սակավաթիվ ուժերի դեմ Ադրբեջանը զորաշարժել է մի քանի բրիգադ՝ ըստ որոշ հաշվարկների 60.000 հոգի ընդհանուր անձնակազմով։
Անգամ քանակական նման գերազանցության պայմաններում Ադրբեջանը նախընտրել է գործել հեռահար հարվածների միջոցով, օդից, ապա նոր անցնել դիրքերի զբաղեցմանը՝ խուսափելով հայ մարտիկների հետ դիմահար ընդհարումից։
120.000-անոց Արցախը 24 ժամ դիմադրել և շարունակում է դիմադրել 6.5 միլիոնանոց Ադրբեջանին՝ զրկված իր անվտանգության երաշխավոր Հայաստանի, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս դե-ֆակտո իշխանությունների կողմից որևէ աջակցությունից։
Կարդացեք նաև
Արցախի հերոսական դիմադրությունը պետք է օրինակ լինի բոլորիս համար՝ հանուն ապագա ազատագրումների և հաղթանակների։
Հայկական ալիք