Հայաստանի իշխանությունների երեկվա թեզը սա էր՝ մեզ ուզում են ներքաշել պատերազմի մեջ, բայց մենք այնքան խելացի եւ հեռատես ենք, որ այդ խայծը կուլ չենք տա եւ թույլ կտանք, որ արցախցիները սպանվեն կամ արտաքսվեն: Վատ նորություն ունեմ այդ «իմաստունների» համար՝ մենք 1991 թվականից ի վեր պատերազմի մեջ ենք, եւ այսօր՝ Արցախի վերջնական հայաթափումից հետո այդ պատերազմը ոչ միայն չի դադարի, այլեւ հակառակը՝ նոր թափ կստանա: Մեր «հեռատես» իշխանությունները կհանձնեն «անկլավները», թույլ կտան, որ ադրբեջանցիները «վերաբնակվեն» Հայաստանում, իսկ դա կնշանակի նոր պատերազմ (Ադրբեջանը դա կանի «սեփական քաղաքացիներին պաշտպանելու» պատրվակով), նոր տեղահանում, նոր արտագաղթ եւ, ի վերջո, հայոց պետականության վերջը:
Իշխանությունների այսօրվա թեզը՝ Ռուսաստանը մեր դեմ ուզում է հեղաշրջում անել: Ստանալով Արցախում սկսված ցեղասպանության լուրը՝ մարդիկ դուրս էին եկել Հանրապետության հրապարակ եւ պահանջում էին իշխանություններից ինչ-որ բան ձեռնարկել: Իշխանությունն այդ մարդկանց ներկայացնում է որպես «Կրեմլի գործակալներ» եւ «5-րդ շարասյուն», որն իրենց ուզում է «թախտից գցել»: Աշխարհն՝ աշխարհով, այս մարդիկ իրենց աթոռների դարդով են տապակվում: (Լավ է, Փաշինյանն օծանելիքի հարցն այլեւս չի բարձրացնում): Ձեւ են անում, թե իբր մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Իրականում ինքնիշխանության ամենամեծ սպառնալիքն են հենց այսօրվա իշխանությունները՝ իրենց ազգակործան քաղաքականությամբ:
Պի՛նդ գրկեք ձեր աթոռները, պարոնայք: Բացառված չէ, որ Հայաստանի մասնատումից հետո Ադրբեջանը նախկին ՀՀ տարածքի մի մասում ինքնավար մարզ ստեղծի Իրիվան մայրաքաղաքով եւ ձեզ կընդգրկի վարչակազմի մեջ: Էլի կապրեք «դաչաներում», կունենաք թիկնապահներ եւ «պադավատներ»: Չնայած այդ սցենարն ինձ փոքր-ինչ կասկածելի է թվում: Հիշենք, թե ինչ էին «Տիզբոններում» անում «խաղաղության օրակարգի» կողմնակիցների հետ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենակ չթողնենք իրենց վշտի հետ մեր զոհվածների ընտանիքներին ու վիրավորվածներին եւ անվերջ պայքարենք պայքարենք ու պայքարենք եւ երբեք չընկճվենք, հիմա աշխարհակարգ է փոխվում, պետություններ ու կայսրություններ են փլուզվում, ոչ մի պետություն չի դիմանա՝ ով այսօր հաղթեց արհեստականորեն, վաղը նույնպես արհեստականորեն փլուզվելու է, միայն պայքարող միասնական միաբան եւ քաղաքականապես գրագետ ժողովուրդներն են պայքարելու դիմադրելու եւ ապագա ունենալու: Այսօրվա աշխարհը ՝ռուլիտ՝ անողները հարստությունից ու իշխանությունից խելքները թռցրած փոքրոգի թշվառներ են իրենց մանկական բարդույթներով, սրանց դեմը կարելի է առնել միայն ժողովուրդների միասնությամբ, բայց սա էլ միայն այդ ժողովուրդների մտավորականությունն է հասկանում, քաղաքականապես գրագետ ժողովուրդը իր հանդեպ իշխանությունը վստահում է հենց այդ մտավորականությանը, իսկ անբախտ ու անգրագետ ժողովուրդները իրենց ճակատագիրը հանձնում են անբախտ անգրագետ իշխանավորներին: Հայեր ջան, պայքարն առջեւում է, ամենազոր Արարիչը արարողներին է աջակցում, իսկ մենք արարող ժողովուրդ ենք: Հավատանք մենք մեզ, որ հավատանք մեր Արարչին: