Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. Նույնիսկ այս ողբերգական պահին Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին

Սեպտեմբեր 20,2023 15:58

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին։

Այս անգամ էլ Արցախի իշխանություններին, որոնք պարտադրված ստորագրում են բացառապես ադրբեջանցիների կողմից կազմված փաստաթուղթը, որտեղ նշված է, որ «Արցախի տարածքից դուրս են բերվում ՀՀ ԶՈւ մնացած ստորաբաժանումները»։

Նիկոլ Փաշինյանը սա համարում է հարված Հայաստանին, իբր թե արցախցիներն ընդունում են, որ Արցախում ՀՀ զինված ուժեր կան։

Սա ասում է Նիկոլ Փաշինյանը, որը նոյեմբերի 9-ին պարտադրված է եղել ստորագրել հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը»։

Փաստորեն, մինչև 2020թ․ Քարվաճառն ու Լաչինը եղել են Հայաստանի Հանրապետության, ոչ թե Արցախի Հանրապետության տարածք։

Թերևս, եկել է ձեր հավերժական լռության ժամանակը…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930