Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչել Արցախի անկախությունը. ԿԱՄՔ

Սեպտեմբեր 20,2023 15:46

Ազգային արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության հայտարարությունը

Հակառակ մեր զգուշացումներին և բազմաթիվ դիմումներին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և իշխող ՔՊ վերնախավը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ շարունակում են իրականացնել անթույլատրելի և հանցավոր քաղաքականություն, որի համար այս պահին բոլոր որոշում կայացնողները, վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության, նրանք լինեն իշխանության թե ընդդիմադիր ճամբարներում։

Մյուս կողմից նկատի ունենալով ստեղծված աղետալի իրավիճակն ու ժամանակի սղությունը, և զերծ մնալու համար Հայաստանի ներսում անկայունության ստեղծման վտանգից, սույնով վերջին անգամ դիմում ենք ՀՀ կառավարությանը , Ազգային ժողովին և պահանջում ենք

  • Անմիջապես ճանաչել Արցախի անկախությունը
  • Ոչ մի դեպքում չթողնել ՀՀ ում ապրող արցախահայերի և նրանց արդարացի պահանջների նկատմամբ հալածանքների իրականացում
  • Ջերմուկում կամ նրա մոտակայքում հրավիրել Հայ-ռուս-իրանական զորքերի զորավարժություններ
  • Զերծ մնալ Արցախի անվտանգության և իրավունքների համար, Հայաստանում սկսվող ժողովրդական բողոքի հավաքների նկատմամբ ձերբակալություններից և ոստիկանական բռնություններից

Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930