Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, խորհրդարանի փոխնախագահ և արդարադատության նախկին նախարար Բեքիր Բոզդաղը Հայաստանին մեղադրել է Արցախում ապօրինի գործողություններ հրահրելու մեջ։ Ապա շարունակել է հոխորտալ, թե Հայաստանին աջակցող որևէ երկիր չի կարող փրկել նրան փրկել «Ադրբեջանի երկաթյա բռունցքից»։
«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է, թյուրքական հայրենիքն է։ Այս իրավացի պայքարում Թուրքիան եղբայր Ադրբեջանի կողքին է։ Ադրբեջանը չպետք է հրաժարվի իր պայքարից, քանի դեռ անթերի և լիարժեք չի վերականգնել իր իրավունքները Ղարաբաղում»,- սոցցանցային գրառում է արել Բոզդաղը։