Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ուզում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, Ռուսաստանը և Արևմուտքը. Հայկական ալիք

Սեպտեմբեր 20,2023 14:39

Ստեղծված իրավիճակում ի՞նչ են ուզում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, Ռուսաստանը և Արևմուտքը

1.Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունների ցուցաբերած անտարբերությունից և արցախահայության դեմ իրականացվող ցեղասպանությանը լուռ աջակցությունից պարզ է դառնում, որ նրանք ցանկանում են վերջնականապես ազատվել Արցախից և արցախցիներից։ Հակառակ պարագայում նրանք կձեռնարկեին գոնե հումանիտար գործողությունների ծրագիր և կօգնեին էվակուացնել կամ տարհանել կանանց ու երեխաներին։ Սակայն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները վախենում են, որ այդ դեպքում արցախցիները դուրս կգան իրենց դեմ՝ հրաժարականի պահանջով։

2.Ռուսաստանը, ստեղծված իրավիճակում համապատասխան քայլեր չգործադրելով, ըստ ամենայնի, փորձում է «պատժել» ՀՀ դե-ֆակտո իշխանություններին Արևմուտքի հետ վերջին շրջանում արդեն ակներև դարձած մերձեցման փորձերի համար, սակայն առաջին կետից պարզ է դառնում, որ Ռուսաստանի էլիտաները, գուցե չհասկանալով, ոչ թե պատժում, այլ օգնում է նրանց։ Այսինքն՝ չկա ընկալում, որ ՀՀ դե-ֆակտո իշխանություններին հայկական շահն առանձնապես չի էլ հետաքրքրում, որ հնարավոր լինի դա «խաղարկելով»՝ նրանց վրա ազդել։

3.Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին հանել տարածաշրջանից՝ զրկելով վերջինիս իր ազդեցության գոտուց, և զսպել Իրանին։ Գնալով ակհայտ է դառնում, որ այսպես կոչված արևմտյան «խաղաղության» ծրագիրը կիրականանա՝ ՀՀ դե-ֆակտո իշխանության քարոզչամեքենայի գործուն ջանքերով և բնավ ոչ առանց ռուսական կողմի մեղավորության։ Հարկ է նաև հիշեցնել, որ հավաքական Արևմուտքի «պաշտոնական ներկայացուցիչը» տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է և «լավագույնը», որ սպասվում է Երևանին ստեղծված պայմաններում «բաթումիզացիան» է, բայց ավելի հավանական է՝ աստիճանական լիակատար ոչնչացումը։

Արցախի հանձնման հետևանքներն իր մաշկի վրա զգալու է յուրաքանչյուր հայ՝ Երևանից մինչև Լոս Անջելես, ՏՏ ոլորտից մինչև գյուղատնտեսություն։

Հայկական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930