Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի կանցլերի գրասենյակի մոտ բողոքի ցույց տեղի կունենա՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու նպատակով

Սեպտեմբեր 20,2023 14:14

Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու նպատակով:

Այն համատեղ կազմակերպում են գերմանական Society for Threatened Peoples հասարակական կազմակերպությունը, Recognition Against Genocide, for International Understanding աշխատանքային խումբը, Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը եւ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմը:

Ս.թ. Օգոստոսի 23-ին այս կազմակերպությունները բողոքի ցույց էին կազմակերպել Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակի մոտ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Արցախում ցեղասպանությունը կանխելու համար:

Ս.թ. սեպտեմբերի 7-ին Society for Threatened Peoples կազմակերպությունը զգուշացրել էր Գերմանիայի կառավարությանը, որ Ադրբեջանը կարող է գրոհ նախապատրաստել Արցախի վրա:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Գերմանիայում բնակվող հայերին միանալ դրան:

Ակցիան մեկնարկելու է ժամը 12:00-ին եւ կտեւի մինչեւ ժամը 15:00-ը:

Մեդիամաքս

Լուսանկարի հեղինակ` Nora Erdmann

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930