Ստեփանակերտի բնակիչ՝ ուսուցիչ Նինելը Ինստագրամում տեսանյութի միջոցով մեկ ժամ առաջ ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այս պահին Ստեփանակերտում։
Նինելի ներկայացմամբ՝ թշնամին շատ մոտ է Ստեփանակերտին։
«Ես գտնվում եմ Ստեփանակերտի կենտրոնում։ Ստեփանակերտի շրջակայքում մարտեր են ընթանում, ամբողջ գիշեր պայթյունների ձայներ էին, ամբողջ գիշեր ռմբակոծում էին Ստեփանակերտի շրջակայքը ու այդ ընթացքում գրավել են մի քանի գյուղեր, որտեղից մարդկանց մի մասին տարհանել են, մի մասը մնացել է գյուղերում ու այդ մարդկանց հետ ընդհանրապես հնարավոր չէ կապ հաստատել։
Չկա էլեկտրականություն, մարկանց հեռախոսներում «զարյադկա» չկա, ոչ մեկը չգիտի՝ իրենց բարեկամները որտեղ են։ Ես չեմ կարողանում կապ հաստատել իմ գյուղի հետ։ Ստեփանակերտը ոչ մի կապ չունի շրջանների հետ՝ կապի պատճառով։ Իրադրությունը շատ-շատ վատ է։
Կարդացեք նաև
Լսել ենք, որ արցախյան կողմը համաձայնվել է Եվլախում հանդիպմանգնալ։ Այդ հանդիպումները նշանակում են Ադրբեջանի պայմաններն ընդունել, ինչը նշանակում է պետական ապարատի կազմալուծում, բանակի կազմալուծում եւ ասիմիլյացիա, կամ իրենց ասած ինտեգրացիա։ Թշնամին շատ մոտ է Ստեփանակերտին։ Արդեն Ստեփանակերտում է»։