Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ ԳԱ իր ելույթում Արգենտինայի նախագահն անդրադարձել է արցախյան հարցին

Սեպտեմբեր 20,2023 13:57

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած մի շարք համաշխարհային բարդությունների մասին՝ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նկատել է, որ այդ պատերազմի ֆոնին արձանագրվում է լարվածության աճ հասարակական պակաս ուշադրություն ունեցող, սակայն միջազգային խաղաղությունը ոչ պակաս խաթարող հակամարտությունների գոտիներում: Այս համատեքստում նախագահը բերել է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման և սեպտեմբերի 19-ին սկիզբ առած Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի օրինակը:

«Կցանկանամ ընդգծել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի՝ կրկին պատժելով հայ ժողովրդին», – հայտնել է Արգենտինայի ղեկավարը:

Ֆերնանդեսը շարունակել է. «Հենց այսօր, երբ անցկացվում է այս ասամբլեան, լրահոսից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Անդրադառնալով, իր բնութագրմամբ, պակաս ուշադրության արժանացող խնդիրներին՝ նա շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ: «Պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեն՝ էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական հալածանքներից խուսափելու համար»: Հակամարտություններում ներգրավված ուժերին Ալբերտո Ֆերնանդեսը կոչ է արել իմաստություն դրսևորել և մասնակցել խաղաղ բանակցությունների:

Արգենտինայի նախագահը արցախյան թեմային անդրադարձել էր նաև սեպտեմբերի 9-ին՝ Նյու Դելիում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, որը վրդովվեցրել էր Բաքվին: 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930