Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 20,2023 14:36

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 20-ի, 24-25-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 21-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 23-25-ին՝ 13-16մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան 3-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 32.8°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 6.4°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.4°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930