ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Մենակ մնալով ու որևէ իրական օգնություն չստանալով Արցախն ընդունում է Ադրբեջանի պայմանները զինաթափել ՊԲ-ն ու հանդիպել Եվլախում։
Ես ասելիք չունեմ, այնքան դժվարության միջով, որ Արցախի հայերն են անցել, ոչ մեկ պատկերացում էլ չունի դա ինչ է…մենակ գիտեմ, որ մենք Արցախը կորցնելուց հետո շատ լուրջ ու ցավալի զարգացումներ ենք ունենալու ՀՀ-ի շուրջ։
Մենք մեր հաղթանակը չսիրեցինք ու չկապիտալիզացրինք, պարտությունն էլ դարձրեցինք խարան իր բոլոր ծանր հետևանքներով մեր պետականության համար։ Այդպես էլ չհասկացանք, որ մեզնից շատ ոչ մեկ մեր երկիրը չի սիրելու, քանի աչքներս դեպի դուրս է տարբեր ուղղություններով ու դրա համար իրար ուտում ենք ներսում, կորցնում ենք թանկ, կարևոր ու անվերադարձ ժամանակ ու ռեսուրս…
Կարդացեք նաև
Լեռնային ջան… ամոթ մեզ, որ էս օրը տեսար