«Լեռնային Ղարաբաղում երեկվանից կատաղի մարտերը չեն դադարում։ Ադրբեջանը իրեն հատուկ ցեղասպան և էթնիկ զտման քաղաքականությամբ փորձում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը, իսկ մյուս կողմից այս ամենի ֆոնին տեղի է ունենում նախապես պլանավորված, 3-րդ երկրների հետ համաձայնեցված 5-րդ շարասյան հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա։ Գլխավոր ծրագիրը Հայաստանին ներքաշելն է պատերազմական գործողությունների մեջ, ինչի միջոցով այս գործակալ արկածախնդիրները դրսի հովանավորությամբ հեղաշրջում են երազում։
Երեկ ԱՄՆ-ի, մի շարք ԵՄ անդամ երկրների առաջնորդների ու ԱԳՆ-ների, ՄԱԿ ԱԽ քարտուղարի և այլ միջազգային կառույցների կողմից հնչեցին ու կհնչեն հասցեական դատապարտող ու ռազմական գործողությունները դադարացնելու վերաբերյալ կոչեր, որոնք միանշանակ մեծ ճնշում են Ալիևի ռեժիմի վրա։ Եվ սա հայկական դիվանագիտության համառ ու արդյունավետ աշխատանքի արդյունք է։
Իսկ այդ ընթացքում ռոբասերժական խմբակը երեկ փորձեց կրկնել նոյեմբերի 9-ի սցենարը, բայց ինչպես տեսանք` քոքն արդեն վաղուց մաշված է, իսկ հայ ժողովուրդն էլ վաղուց արդեն հստակ հասկանում է իրերի իրական դրությունը։
Եւ ուրեմն խնդիրը ոչ թե Հայաստանի իշխանության զավթումն է, այլ ինքնիշխանության։
Կարդացեք նաև
Եւ կրկին պատմական այս հանգրվանում անկախ քաղաքական տարաձայնություններից պետք է համախմբվել պետականության շուրջ, բնում խեղդել ցանկացած հակապետական գործողություն, լինել սթափ, սառնասիրտ և ողջախոհ»։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար