Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրելի՛ ուսանողներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ պաշտոնակատար Դ. Գյուրջինյանի ապօրինի հրամանով ազատվել եմ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորի պաշտոնից:
Այն, որ հրամանը իրավագիտական մտքի գլուխգործոց է, դրա մասին կխոսենք հետո:
Կարդացեք նաև
Աշխատանքից ազատման հրամանը տրվել է երեկոյան ժամը 7-ին, ինչից ակնհայտ երևում է, որ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ հրահանգ է ստացել վերևից:
Ես աշխատանքից ազատվել եմ իմ քաղաքական և քաղաքացիական հայացքների համար, քանի որ ակտիվորեն մասնակցում եմ քաղաքացիական գործընթացներին, «Հայաքվե» նախաձեռնության անդամ եմ:
Պատահական զուգադիպությամբ իմ աշխատանքից ազատման հրամանը տրվում է հենց այն պահին, երբ ես Հանրապետության հրապարակում պայքարում էի Արցախի հայկական մնալու համար:
Բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են աջակցել ինձ, խնդրում եմ ուղղակի միացեք հանուն Արցախի հայկականությանը նվիրված պայքարին:
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ: