Արցախյան աղբյուրերի փոխանցմամբ, Արցախի հյուսիսում գտնվող Կաշենի հանքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ ադրբեջանցիները գրավել էին Ամարասի վանքը։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի կառավարումը Ադրբեջանի կառավարությունը Բրիտանական Anglo Asian Mining Company ընկերությանն է փոխանցել՝ մոտ 3 մլրդ դոլար գործարքի շրջանակներում:
Ըստ մամուլի հրապարակումների, բրիտանական ընկերությունը նշել է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում են խաղաղության եւ կայունության ապահովման համար, եւ Ադրբեջանի կառավարությունը բոլոր ողջամիտ ջանքերը պետք է գործադրի, որպեսզի ընկերությանը թույլ տա ֆիզիկական հասանելիություն ստանալ հանքավայր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ