Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ-ին կատարել պարտականությունը՝ կանխել Ալիևի և Էրդողանի ռեժիմների կողմից իրականացվող ցեղասպանությունը

Սեպտեմբեր 20,2023 11:48

Վաշինգտոն – Սեպտեմբերի 19-ին, տեղի ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը խախտեց հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով՝ հրթիռա-հրետանային հարձակումներ իրականացնելով քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ՝ կեղծ պատրվակներով սպանելով և վիրավորելով կանանց և երեխաների։

«Ադրբեջանի սարսափելի էսկալացիան՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին սովի մատնելուց մինչև գնդակոծում, ցեղասպանության հստակ մոդելի մի մասն է»,– հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Այս գործողությունները, նախագահ Ալիևի և նրա ենթակաների խոսքերի հետ մեկտեղ, քրիստոնյա հայերին իրենց հայրենիքից ջնջելու ձևաչափի կասկած չեն թողնում»,– շարունակեց Արդունին:

Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերջերս կազմակերպված լսումները բացահայտեցին այս արշավը և Միացյալ Նահանգների քաղաքականության ձախողումները՝ պատմության մեջ ամենականխատեսելի ցեղասպանությունը կանխելու համար: Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կանգնեցրել Ալիևի և Էրդողանի վարչակարգերը։

Միացյալ Նահանգները պարտավորություն ունի կանխել ցեղասպանություն, և մեր դաշնակիցները պատրաստ են միանալ այդ ջանքերին։ Հիմա գործելու ժամանակն է։ Նախագահ Բայդենը պետք է կանխի Ռուանդայի ցեղասպանությանը նման մի իրավիճակ իր վերահսկողության ներքո: Կառավարության տրամադրության տակ գտնվող գործիքները, ներառյալ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, Մարդասիրական օգնության միջանցքի մասին ակտը, Մագնիտսկու ակտը և այլ պատժամիջոցներ, հասանելի են: Մենք նաև պետք է կոչ անենք Իսրայելին՝ դադարեցնել մատակարարումներ իրականացնել ու օգնություն տրամադրել Ալիևի վարչակարգին, և դադարեցնել սատարել ցեղասպանություն իրականացնողներին՝ զոհերին սատարելու փոխարեն: Վճռական պատասխաններ չպարունակող ցանկացած երևույթ խթանում է ցեղասպան բռնակալներին և ծաղրում է «Այլևս երբեք» արտահայտությունը:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930