«Իրականում ոչ մի նոր բան չի եղել. հերթական անգամ ցանկանում են ոչնչացնել մեր պետությունը։
Արտասովոր չէ նաև մեթոդը՝ արտաքին և ներքին ուժերը միաժամանակ գրոհում են մեր պետականությունը։
Լուծման համար ևս հեծանիվ հորինել պետք չէ։ Պարզապես չպետք է տրվել օտարերկրյա ուժերին ծառայող 5-րդ շարասյան սադրանքներին, մնալ համախմբված պետություն ունենալու գաղափարի շուրջ և ամեն ինչ լավ կլինի։
Ինտուիտիվ զգում եմ, որ այս ամենը մեր ժողովուրդը շատ լավ զգում ու տեսնում է, հետևաբար այս անգամ չի ստացվելու և մենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը չենք կորցնելու։
Կարդացեք նաև
Տեսնում եմ, գիտեմ ու հավատում եմ, որ ժողովուրդն ու իշխանությունները այդ կամքն ու վճռականությունը հաստատ ունեն»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ ՊԱՊՈՅԱՆ
Քաղաքացիական պայմանագիր