ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստանն իր գործողություններով (ավելի շատ՝ իր անգործությամբ) զարմանալիորեն ու անհեռատես կերպով Հայաստանում մեծացնում է հակառուսական տրամադրությունները։
Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է ․․․ իր թողտվությամբ ու իմացությամբ թույլ տալ մեր թշնամուն ցեղասպանություն իրականացել Արցախում․․․ արդյունքում հայ ժողովուրդն իր արդարացի ցասումով կհեռացնի նրանց համար անցանկալի ղեկավարին, իսկ ավելի հեռահար նպատակը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Սյունիքի միջանցքը ուժով վերցնելուց հետո իր վերահսկողության ներքո դրա գործարկում՝ ըստ էության, թուրք-ադրբեջանական «տեղաշարժերի», իսկ ավելի գլոբալ առումով՝ Հնդկաստանի և Իրանի՝ այս տարածաշրջանում մեգա ձեռնարկումներում որոշակի մասնակից դառնալու դերակատարության ապահովում։
Արդյո՞ք սա բարեկամ և ռազմավարական գործընկեր երկրի վարքագիծ է․․.
Կարդացեք նաև
Ռուսաստանը, կարծես, հետևություններ չի կատարել ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում իր «ձեռքբերումների» առումով, երբ նախապատերազմական Ուկրաինայում իրենց նկատմամբ, ընդհանուր առմամբ, բավականին լոյալ տրամադրվածություն ունեցող ուկրաինական ժողովուրդն այժմ տոտալ ատելությամբ է լցված Ռուսաստանի հանդեպ։