«Ազատություն». Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պահանջում է Ադրբեջանից վերաբացել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։
«Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում», – ասված է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլիի երեկ հրապարակած հայտարարությունում:
Բացի այդ, Օտտավան «կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը», և «բարի կամք դրսևորել՝ վերականգնելու մարդասիրական հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների առաքման համար»։
Ջոլին ընդգծում է, որ Կանադան կողմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: