Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման էին ենթարկել հորդորելու ու նախազգուշացնելու, որ հանկարծ չմասնակցեն ու չխառնվեն իշխանությունների դեմ տեղի ունեցող բողոքի գործողություններին

Սեպտեմբեր 20,2023 09:49

Հանրապետության հրապարակի ցույցից տուն վերադառնալուց հետո տնից բերման էին ենթարկվել ՀՅԴ Արարատ մարզային կոմիտեության նախագահ Կարեն Արամայիսյանը և մարզային կոմիտեության անդամ Անդրանիկ Ներսիսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով․ «Հիշեցնեմ, որ սա ՀՅԴ Արարատի մարզային կառույցի նկատմամբ իշխանությունների կողմից տևական ժամանակ շարունակվող հերթական բռնաճնշման փորձն է, որով սակայն չեն կարող վախեցնել մեր ընկերներին»։

Ավելի ուշ նա հավելել է․ «ՀՅԴ Արարատի մարզային կառույցի ղեկավար կազմի ընկերներին արդեն բաց են թողել ոստիկանական բաժանմունքներից։

Ընկերներին բերման էին ենթարկել հորդորելու ու նախազգուշացնելու, որ հանկարծ չմասնակցեն ու չխառնվեն իշխանությունների դեմ տեղի ունեցող բողոքի գործողություններին, այլապես` տղերքի համար վատ կլինի։

Հիմա ես Արարատի մարզի ուժային կառույցներին հորդորում ու զգուշացնում եմ զերծ մնալ օրենքից դուրս իրենց վերապահված գործողություններ անելուց»։

Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ իրավապահների «կարիքն ու անելիքը` որպես ուժային կառույց ու միավորում, ավելի շատ կա այս պահին ամեն րոպե ցեղասպանվող Արցախի մեր հայրենակիցներին պաշտպանելու գործում, քան այդ ցեղասպանության դեմ ընդվզող դաշնակցականներին ու մնացած մեր քաղաքացիներին լռեցնելու ու վախեցնելու գործում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930