Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. ԱՄՆ ջանքեր է գործադրում ոչ միայն հանրային դաշտում, այլ նաև կուլիսների հետևում՝ ձգտելով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ

Սեպտեմբեր 20,2023 08:43

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմն ապացուցել է, որ տարածաշրջանում որպես խաղաղապահ վստահելի գործընկեր չէ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Մոսկվան ամբողջապես կլանված է այլ հարցով, իսկ նրա անգործությունը Լեռնային Ղարաբաղում որպես խաղաղապահ նորություն չէ կողմերի համար:

«Նրանց խաղաղապահները քիչ բան են արել խաղաղությունը պահպանելու համար: Իրականում, տարածաշրջանում խաղաղապահների կարիք կա, և նրանք պետք է կատարեն իրենց աշխատանքը, որպեսզի համաձայնագրի դրույթները իրականացվեն և խաղաղությունը պահպանվի»,- ասել է Ուորլիքը:

Մինսկի խմբի նախկին համանախագահի խոսքերով՝ Միացյալ Նահանգները պետք է առաջատար դեր ստանձնեն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցում: Նա բացառեց խնդրի ռազմական կարգավորումը՝ ընդգծելով՝ «մնացած հարցերը կարող են իրենց լուծումը գտնել խաղաղ ճանապարհով»։ Ըստ նրա՝ ԱՄՆ ջանքեր է գործադրում ոչ միայն հանրային դաշտում, այլ նաև կուլիսների հետևում՝ ձգտելով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930