Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվել է կառավարության շենքի գույքը․ հավաքագրվել են անկարգություններն արձանագրող տեսանյութեր․ ՀՀ քննչական կոմիտե

Սեպտեմբեր 20,2023 08:29

Ինչպես արդեն տեղեկացվել է, սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ զանգածային անկարգությունների մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտքը կատարող, Կառավարության շենքի պահպանությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու վերաբերյալ։

Այդ գործողությունների արդյունքում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվելով բժշկական հաստատություններ։

Բացի այդ, վնասվել է կառավարության շենքի գույքը։

Հավաքագրվել են անկարգություններն արձանագրող տեսանյութեր, որոնք ուսումնասիրվում են։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարեր, շշեր, պլաստմասե իրեր և այլ առարկաներ։

Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նման հանցավոր արարքներ կատարած՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու հանրային շահը, պարբերաբար հանրությանը թույլատրելիության սահմաններում կիրազեկի նշված քրեական վարույթի նախաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930