Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ կոչը՝ զանց անել անարդյունավետ դատապարտումի կոչերը և անհապաղ սահմանել պատժամիջոցներ, կասեցնելու Ադրբեջանի հեռահար նկրտումները

Սեպտեմբեր 20,2023 08:23

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները Արցախի հանրապետության խաղաղ բնակչության դեմ: Ակնհայտ է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգը այս գործողությամբ ավարտին է ուզում հասցնել 44-օրյա պատերազմից հետո կիսատ մնացած՝ Արցախի հայաթափման ու զավթման ծրագիրը:

Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնք կոչված են ապահովելու Արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը, եւս մեկ անգամ ցուցաբերում են իրենց կատարյալ անկարողությունն ու անզորությունը՝ կասեցնելու ադրբեջանական հերթական հարձակումը, փորձելով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել այլոց վրա: Անընդունելի ենք համարում Ռուսաստանի նման պահվածքը և կրկին կոչ անում կատարել` Նոյեմբեր 9-ի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները:

Մյուս կողմից, կոչ ենք անում միջազգային ընտանիքին և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ զանց անել անարդյունավետ դատապարտումի կոչերը և անհապաղ սահմանել պատժամիջոցներ, կասեցնելու Ադրբեջանի հեռահար նկրտումները:

Այս ճակատագրական պահին, երբ բոլորս լցված ենք ցասման և ընդվզումի զգացումներով, ավելի քան կարևոր է լինել միասնական և պահպանել ներքին անդորրը: Առ այդ, կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել սադրանքների և անխոհեմ քայլերի, որոնք բացի ներքին անկայունություն առաջացնելուց ու մեր ուժերը ջլատելուց, ոչինչով են նպաստելու իրավիճակի հանգուցալուծման:

 

 Ս.Դ. Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն

Սեպտեմբեր 19, 2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930