ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Կիմն իր X-ի էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում:
Կիմը նշել է նաև, որ ուղղակի երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է:
Յուրի Կիմը տեղեկացրել է նաև, որ զրուցել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և հայտնել իր խորը մտահոգությունը ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման համար և վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։
Կարդացեք նաև
Met today with @bayramov_jeyhun and reiterated U.S. call for an immediate stop to Azerbaijani military action in Nagorno-Karabakh. Direct dialogue is the only way to resolve disputes. https://t.co/KMziTwHhxX
— Ambassador Yuri Kim (Acting Asst Sec) (@StateEUR) September 19, 2023