Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնվել է քրեական վարույթ «Tatevik Virabyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ նկատմամբ

Սեպտեմբեր 20,2023 01:26

Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik VIrabyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող  գրառումներ են կատարվել։

Մասնավորապես՝ գրառումներից մեկի մեջ նշվել է. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններա պետք, շենքեր գրավելա պետք…»։ Մեկ այլ գրառման մեջ առկա է հետևյալ արտահայտությունը՝ «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», իսկ մեկ այլ գրառման մեջ նշվել է. «Ավելացնում եմ, որ Նիկոլին իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։

Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930