Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գլխավոր բանավեճի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդումների առնչությամբ։
Ես ափսոսում եմ, որ անմեղ, խոցելի քաղաքացիական բնակիչները, ովքեր արդեն տառապում են տարածաշրջանում հումանիտար սուր ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման ծանրությունը: Սա չի կարելի հանդուրժել։
Ես կոչ եմ արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Կարդացեք նաև
Վաղուց ժամանակն է զենքերը թողնելու, լարվածությունը թուլացնելու և երկխոսություն սկսելու համար։
Միայն բոլոր կողմերին ներառող բովանդակալից, անվերապահ երկխոսությունը կարող է հանգեցնել երկարատև խաղաղության, որն այլընտրանք չունի։
Եվրախորհուրդը շարունակում է պատրաստակամորեն ներգրավվել և աջակցել այս գործընթացին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ