Հանրապետության հրապարակում ոստիկանների գործողությունների հետեւանքով վիրավորվել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորներին բուժօգնություն են ցուցաբերել «շտապ օգնության» բժիշկները, ապա տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանապետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոստիկաններն անմեղ մարդու չեն ծեծում եւ ընդհանրապես մարդ չեն ծեծում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում Գեղամ Մանուկյանի մասին հայտնում է․ «Նախնական տվյալներով կոտրվել է քիթը, վնասվածք կա նաև աչքի շրջանում: Այս պահին նա օգնություն է ստանում հիվանդանոցում»։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ