Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ուժով հեռացրեցին վրանը, վիրավոր քաղաքացիներ կան

Սեպտեմբեր 20,2023 00:33

Ոստիկանությունն ուժով հեռացրեց կառավարության շենքի հարակից տարածքում տեղադրված վրանները։ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարել էր, որ մնալու է Հանրապետության հրապարակում եւ վրան է տեղադրում։ Ոստիկանները 10 րոպե ժամանակ էին տվել եւ կոչ էին արել հեռացնել վրանները։ Ոստիկանապետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ ոստիկանները հեռացրին վրանները, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջեւ, քաղաքացիներից ոմանց բերման ենթարկեցին։ Ոստիկանների գործողությունների հետեւանքով կան վիրավոր քաղաքացիներ։

«Լաչինի ճամփեն բացեք ձեր վարչապետի հետ միասին»,- ոստիկաններին դիմեցին քաղաքացիները։ «Տեղադրեք վրանները, ապօրինի հրամանի չենթարկվեք։ Ոստիկաններն իրավունք չունենք զրկել մեզ մեր քաղաքացիական իրավունքներից»,- հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930