Հայ Յեղափոխական Դաշնակցության գրասենյակում քիչ առաջ ավարտվեց ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումը, որին մասնակցեց 30 քաղաքական ուժ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Երկիրը ծանր ճգնաժամի առաջ է, Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն եւ չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը ծայրահեղ ծանր վիճակում է, անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր եւ գործողություններ։ Սա էր հանդիպման առիթը»,-նշեց Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ մասնակից բոլոր ուժերը միասնական էին, համախմբում կար եւ գիտակցում էին, որ այս իրավիճակում պետք է միավորվել եւ ժողովրդին ճանապարհ ցույց տալ։
« Նաեւ ունենք հայտարարության տեքստ, որը կարելի է ասել ճանապարհային քարտեզ է, նշված գործողությունները։ Սակայն բոլոր ուժերը իրենց խորհրդներում պիտի քննարկեն, տեսակետները ներկայացնեն, որից հետո կհրապարակվի այդ հայտարարությունը»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։ Մինչ այդ, վերջինիս խոսքով, նրան Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիների կողքին են լինելու։
Զուգահեռ Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիների կողքին ենք։
Կարդացեք նաև
«Ցանկացած առաջարկ որ կհնչի ու կհաստատվի՝ պիտի իրականացվի ժողովրդի հուժկու աջակցությամբ՝ փողոցային պայքարով, հակառակ դեպքում այդ ամենը կմնա թղթի վրա»,-ասաց Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ սա իշխանության համար պայքար չի, այլ «հայրենիքի համար սրբազան պայքար է»։