Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված շարունակական ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
Թվերի մեջ չկան Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ կապը դրանց հետ դեռ հաստատված չէ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան