«20-ից ավելի ոստիկան կա հիվանդանոցում»,- Հանրապետության հրապարակում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հարցին, թե հատուկ միջոցների կիրառման հրամանը որտեղի՞ց էր տրվել ոստիկաններին, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որտեղ պետք է, կասենք»։ «Եկեք միասին գնանք ոստիկանություն, տեսեք՝ քանի ոստիկան կա հիվանդանոցում։ Չի հետաքրքրո՞ւմ ձեզ»,- «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանին դիմեց փոխոստիկանապետը։ Նա հայտարարեց․ «Մասսայական անկարգություն էր այստեղ տեղի ունենում»։
Կարդացեք նաև
Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ ասացին, որ կառավարության շենքի մոտ այսօրվա ցույցի մասնակիցներից ոմանց պայուսակներում քարեր են եղել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ