Հայաստանում Իտալիայի դեսպանատան կայքէջից տեղեկանում ենք, որ երեկ Իտալիայի Սենատում Արցախի իրավիճակին է անդրադարձել սենատոր Կազինին.
ՊԻԵՌ ՖԵՐԴԻՆԱՆԴՈ ԿԱԶԻՆԻ «ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱԴԱԴԱՐ» ՀՌՈՄ (ITALPRESS) – «Մենք շատ անհանգստացած ենք այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի դեմ սկսված զանգվածային հարձակման առնչությամբ, որն արդեն մի քանի զոհի պատճառ է դարձել, այդ թվում՝ երեխաների: Մինչ միջազգային հանրությունը ամիսներ շարունակ կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը և առաջարկում է երկխոսության մեխանիզմ Ստեփանակերտի և Բաքվի միջև, վերջինս հարձակում է սկսում 9-ամսյա մատակարարումների շրջափակումից արդեն սպառված բնակչության դեմ։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, վերաբացել Լաչինի միջանցքը և վերսկսել բանակցությունները»։ Այս մասին ասել է սենատոր Պիեռ Ֆերդինանդո Կազինին՝ ելույթ ունենալով Սենատում։