«Ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր ուժերն այս պահին խորհրդակցության են»,- լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում է Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակ` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով:
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ խորհրդակցության ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ։ «Կան քայլերի եւ առաջարկների մասին հստակ պատկերացումներ, որոնք հիմա քննարկվում են»,- հավելեց պատգամավորը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ