«Ռուսական խաղաղապահ զորամիավորման զինծառայողները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը վտանգավոր թաղամասերից, ինչպես նաեւ տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն»,- տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության ինֆորմացիոն տեղեկագրից:
Նշվում է, որ բուժօգնություն է ցուցաբերվել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխաների:
Կարդացեք նաև
«Ներկայումս ռուս խաղաղապահները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,-ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում եւ երկու կողմերին կրակն անհապաղ դադարեցնելու ու խաղաղ բանակցությունների վերադառնալու կոչ է արվում
Նշվում է, որ ողջ օրվա ընթացքում Արցախի 1800 խաղաղ բնակիչ է տարհանվել. «Ներկա պահին բոլորն ապահովված են կեցության վայրով եւ տաք սննդով»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ