«Մենք օրհասական վիճակի առաջ ենք կանգնած ազգովի, ես կոչով դիմում եմ այն երկրապահներին, որոնք իսկապես ծառայել են ժողովրդին ու մեր հայրենիքին՝ մի դարձեք երկրածախ, ձեր արժանապատվությունը մի ոտնահարեք»,- Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Սյունիք» աշխարհազորի հրամանատար Արամազդ Զաքարյանը։
Նա նշեց, որ այսօր արժանապատվության կռիվ է։ «Եթե հիշում եք՝ մեկը հայտարարեց, որ մեր տղերքը զոհվել են հանուն ոչնչի։ Եվ այսօր ուզում են ապացուցել, որ դա այդպես է։ Տղերք, ոտքի կանգնեք, եկեք այստեղ։ Քիչ առաջ այստեղ երեք նռնակ պայթեց, դրանով Նիկոլն իր դատավճիռը կայացրեց։ Հիմա պահն է մեր արժանապատվությունը պահելու, եւ մենք պարտավոր ենք լինել մեր ժողովրդի կողքին։ Ով այս կոչը լսելուց հետո կմնա տանը, ուրեմն ձեր անցած ողջ կենսագրությունը ինքներդ եք ոչնչացնում»,- հայտարարեց նա։
Արամազդ Զաքարյանը ասաց, որ ունի առաջարկություն․ «Մենք այս հավաքականությունն իրավունք չունենք կորցնելու, եթե հոգնեցինք, մենք կպարտվենք։ Ես առաջարկում եմ կազմակերպիչներին՝ ստեղծել օպերատիվ շտաբ, այդ օպերատիվ շտաբն իր վրա վերցնի կազմակերպման աշխատանքը։ Այսօր Հայաստանում չկա իշխանություն, իշխանությունը մենք ենք, դուք եք։ Այստեղ պետք է ձեւավորել ժամանակավոր փրկության իշխանություն, որն իր վրա կվերցնի ամբողջ պատասխանատվությունը։ Սա հրաժարական չի տալու, իրեն ծրագրով են բերել, այդ ծրագիրն ինքը պետք է իրականացնի։ Ես առաջարկում եմ ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել իրենց մանդատը, գալ միանալ ժողովրդին։ Հայաստանում կառաջանա սահմանադրական ճգնաժամ, եւ Նիկոլն իր թայֆայի հետ կհամարվի ոչ լեգիտիմ իշխանություն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ